Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

ՀՀ արտգործնախարարը նստաշրջանի շրջանակում 3 տասնյակից ավել հանդիպումներ կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը 30–ից ավել հանդիպումներ կունենա գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է, որին ներկայում անդամակցում են 193 պետություն:
Հավելենք, որ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ։
ՄԱԿ–ը բանաձև չի ընդունել մեր դիվանագիտության անբավարար աշխատանքի պատճառով. միջազգայնագետ