Ապարանի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած անձանցից մեկին վիրահատում են

Հիվանդանոց
Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 եպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– ասված է հաղորդագրությունում:
Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «Opel Astra»-ն գլխիվայր շրջվել է։