2 հաղթանակ, 2 ոչ-ոքի. Արոնյանը սկսել է հանդիպումները Julius Baer Generation Cup մրցաշարում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի առաջին չորս տուրերում հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին ու լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, ոչ-ոքի է խաղացել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի և ամերիկացի Կրիստոֆեր Վույջին Յուի հետ։
Լևոն Արոնյանը 8 միավորով 6-րդն է։ 10 միավորով առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն
Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։
16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։