Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Արսեն Հարությունյան
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և հաղթեց ջախջախիչ հաշվով՝ 12:0:
Հիշեցնենք` Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա մասնակցել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: