ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ «Միասին» շարժման անդամներն ակցիա իրականացրին։ Նրանք երեք լեզվով պաստառներ էին պահել, որտեղ գրված էր` «Տիկին Փելոսի, Հայաստանը միշտ կլինի Ռուսաստանի հետ»։
Նշենք, որ այսօր Երևանում ևս երկու ակցիա է անցկացվել, որոնցից մեկի ժամանակ քաղաքացիներն իրենց աջակցությունն էին հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին և կոչ անում պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։
Երկրորդ խումբն էլ հավաքվել էր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ–ից։ Վերջին ակցիան հայտարարվել էր որպես ոչ քաղաքական, բայց հստակ համակարգվում էր Արևմուտքի և ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։
ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա է
© Sputnik / Aram Nersesyan