Ռուսաստանցի թենիսիստ Խաչանովը հրաժարվել է պատասխանել քաղաքացիությունը փոխելու մասին հարցին

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստներ Դարյա Կասատկինան ու Անդրեյ Ռուբլյովը ասելէին, որ չեն բացառում մարզական քաղաքացիության փոփոխությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է պատասխանել մարզական քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին հարցին: Նրա խոսքը մեջբերում է Sport24-ը։
«Ես դա ոչ մի կերպ չեմ մեկնաբանի» — ասել է մարզիկը։
Սեպտեմբերին Խաչանովը հասել է US Open-ի կիսաեզրափակիչ, որտեղ չորս սեթերում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուուդին 7:6 (7:5), 6:2, 5:7, 6:2։
Ես կկարոտեմ թենիս խաղացող աղջկան. Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստներ Դարյա Կասատկինան ու Անդրեյ Ռուբլյովը YouTube-ալիքին տված հարցազրույցում ասել էին, որ չեն բացառում մարզական քաղաքացիության փոփոխությունը: Թենիսիստները նշել են, որ դա կարող է ելք դառնալ այն իրավիճակից, երբ ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել կարևոր մրցաշարերի:
Ռուսաստանցիները շարունակում են մրցել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարերում չեզոք կարգավիճակով: Սակայն բրիտանական իշխանությունների որոշման պատճառով մարզիկներին թույլ չեն տվել մասնակցել Ուիմբլդոնին։ Ռուսաստանցիներին արգելվում է նաև հանդես գալ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում: