Ռուսական ՌՕՈւ-ն 1 օրում 8 ուկրաինական ԱԹՍ է խոցել

Իգոր Կոնաշենկով. Արխիվային լուսանկար
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 206-րդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրում ուկրաինական 8 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Տեղեկությունըը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, նա զեկուցել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ութ արկեր որսալու մասին: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշելէ, որ ուկրաինական կողմի անօդաչու սարքերը խոցվել են Խարկովի մարզի Մալիևկա, Յագոդնոյե, ԼԺՀ Լեբեդևկա, Զապորոժիեի Տոկմակ, Չերվոնոարմեյսկոյե, ԴԺՀ Վլադիմիրովկա, Անտոնովկա բնակավայրերի մոտակայքում։
Կոնաշենկովը նշել է, որ HIMARS ՀԿՌՀ-ի արկերը հաջողվել է որսալ Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա ու Խերսոն քաղաքների մոտակայքում:
Ռուսական ռազմական գերատեսչությունը նաև զեկուցել է Խերսոնի մարզում HIMARS-ի և «Օլխայի» ութ արկեր խոցելու մասին:
Ընդգծվում է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը խոցվել են ԼԺՀ-ի Նիկոլաևվկա, ԴԺՀ Սլավնոյե, Զապորոժիեի մարզի Պետրովկա, Բեզվոդնոյե ու Վիշնյովոե բնակավայրերի մոտակայքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 206-րդ օրը։