ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ ու լուծել տնտեսական խնդիրները իրականում, դա միայն գեղեցիկ խոսքեր չեն։ Այսօր ՏԱՍՍ-ին հետ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը որպես ռուսական պատվիրակության ղեկավար ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայ- ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին։
«Մենք այստեղ ենք ժամանել այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ, որ ընդգծենք Հայաստանի հետ մեր պատմական առնչությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ձգտումը։ Սա արդեն իններորդ համաժողովն է, այն տեղի է ունենում մեր երկրների համար բարդ ժամանակաշրջանում։ Խնդիրը Ռուսաստանի ու Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ թե տեսություն և ոչ թե խոստումներ, այլ իրական աշխատանք ՝ ի շահ մեր երկրների բնակչության», - նշել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալը։
Նա ավելացրել է, որ կողմերը համաձայնեցված ու մշտապես աշխատանք են տանում «բոլոր՝ Ռուսաստանի տարածաշրջանների ու Հայաստանի մարզերի, բիզնես ու փորձագիտական համայնքների, պետական կառույցների մակարդակներում»:
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան, որտեղ վաղը տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։ Հայաստանը ավելի քան 250 ներկայացուցիչ է ունենալու։