Պուգաչովան ՌԴ արդարադատության նախարարությանը խնդրել է իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել

Ալլա Պուգաչովա. Արխիվային լուսանկար
Օրեր առաջ արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ռեեստրում։
Sputnik
ԵՐԵՎԱն, 18 սեպտեմբերի - Sputnik. Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան ՌԴ արդարադատության նախարարությանը խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչպես եղել է իր ամուսնու` Մաքսիմ Գալկինի դեպքում։
«Դիմում ՌԴ արդարադատության նախարարություն։ Խնդրում եմ ինձ էլ ներառել իմ սիրելի երկրի օտարեկրյա գործակալների շարքերը, քանի որ ես համամիտ եմ իմ ամուսնու հետ»,– գրել է Պուգաչովան սոցցանցերում։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ռեեստրում։ Գերատեսչությունը նշում է, որ գործունեության ֆինանսավորման երկիրը Ուկրաինան է, ինչպես նաև հիշատակվում է, որ նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ։