ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ քննարկել ենք հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։