ՀՀ նախագահը սկանդալի պատճառ է դարձել Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ

Վեսթմինսթերյան պալատում հրաժեշտ են տալիս Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն
Խաչատուրյանը լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ՝ խախտելով միապետի հետ հրապարակային հրաժեշտի սահմանված կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը խիստ քննադատության է ենթարկվել Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրաժեշտի արարողության ժամանակ կանոնները խախտելու համար: Տեղեկությունը հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Թերթի տվյալներով՝ Խաչատուրյանը լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ՝ խախտելով միապետի հետ հրապարակային հրաժեշտի սահմանված կանոնները։ Լուսանկարում էր, ըստ պարբերականի, ՀՀ նախագահի օգնականներից մեկը։ Նշվում է, որ սա թագուհուն հրաժեշտ տալու ժամանակ լուսանկարվելու արգելքի խախտման առաջին դեպքն է։
Բացի այդ, Daily Mail-ը գրում է, որ Խաչատուրյանը բարձրաձայն խոսել է իր օգնականների հետ, երբ VIP-ուղյակով իջնում էր դեպի այն տեղը, որտեղ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դագաղն էր, ինչը, ըստ երևույթին, նույնպես կանոնների կոպիտ խախտում է: