Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել. ՊՆ

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Կին զինծառայողներն ու աշխարհազորայինները ցուցաբերել են բացառիկ խիզախություն. ՊՆ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։