Ամիրյան փողոցում ՃՏՊ է եղել. մեքենան հայտնվել է մայթին

Ճանապարհատրանսպորտային պատահար Երևանի Ամիրյան փողոցում
Վարորդը վնասվածքներ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ամիրյան փողոցում քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի հետևանքով Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան հայտնվել է մայթին, մեկ ծառ էլ վնասվել է։
Երիտասարդ վարորդը Sputnik Արմենիային հայտնեց, որ արգելակները չեն գործել, ինչի պատճառով էլ վթարն է տեղի ունեցել։
Վարորդին ոչինչ չի պատահել, նա վնասվածքներ չունի, բարեբախտաբար մայթին էլ այդ պահին քաղաքացիներ չեն եղել։
Ճանապարհատրանսպորտային պատահար Երևանի Ամիրյան փողոցում