Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն արդյունավետ գործիք կարող են լինել. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակը կարծում է, որ ԱՄՆ վճռական քայլերը կարող են վերջ դնել ադրբեջանական ոտնձգություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի կոնկրետ և հստակ պատժամիջոցներն արդյունավետ միջոց կլինեին Հայաստանի նկատմամբ ոտնձգություն կատարած Ադրբեջանի դեմ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտվել է այն առիթից, որ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական իրադարձություններին և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկեց։
«Մենք շնորհակալ ենք ամերիկյան կողմին հրադադար ձեռք բերելու միջնորդության համար։ Շնորհակալ ենք նաև շատ ամերիկացի քաղաքական գործիչների, կոնգրեսականների` Ադրբեջանին դատապարտելու հասցեական գնահատականների համար»,– ընդգծեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Հայկական կողմը հաստատում է` Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։