ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 18-ին շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոցների կամուրջը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշենք, որ դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Սակայն աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր:
Քաղաքապետարանը որոշել է հիմնավոր լուծել խնդիրները, ինչի արդյունքում էլ շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվել են:
Հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչն էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը: