Սա ինձ համար նոր երկիր է. «Արարատի» շարքերը 24-ամյա ռուս ֆուտբոլիստ է համալրել

«Արարատում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 24-ամյա ռուս ֆուտբոլիստ Տիմուր Պուխովը, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։
«Արարատին» միանալը մեծ մարտահրավեր է ինձ համար, քանի որ սա ինձ համար նոր երկիր է: Ուրախությամբ խաղադաշտ դուրս կգամ «Արարատի» մարզաշապիկով»,- ասել է Տիմուր Պուխովը «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:
«Արարատում» ռուս ֆուտբոլիստը կխաղա 17 համարի մարզաշապիկով:
Պուխովը ծնվել է 1998 թվականի հունիսի 17-ին Վլադիկավկազում: Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է: Խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, ինչպես նաև գավաթային մեկ խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ: Այնուհետև հանդես է եկել «Ժալգիրիսում», «Շիննիկում», «Իրտիշում», «Նովոսիբիսրկում» և «Ամկարում»:
«Սատանաները» ուզում են գնել նրան. ռուս ֆուտբոլիստի գոլը դարձել է ցանցի մեգահիթ. տեսանյութ