Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը

Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Փելոսիի հետ Հայաստան է եկել նաև ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: ԱԺ–ից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
Փելոսիի հետ Հայաստան է եկել նաև ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:
Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Փելոսին Հայաստանում է