Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայկական կողմը հաստատում է` Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ այս տեղեկությունը տարածել էին ադրբեջանական ԶԼՄ–ները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը հաստատում է` Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատեց 32 զինծառայողների դիերի վերադարձը հայկական կողմին։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներն էին հաղորդել, որ Բաքուն Երևանին է հանձնում 32 հայ զինծառայողի դի։
Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։