Եվս մեկ մեդալ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը բրոնզ վաստակեց

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե վաստակեց
Ոսկե մեդալ ունենալու իրական հնարավորություն ունեն Արսեն Խանջյանն ու Համլետ Սուքիասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվող Եվրոպայի սամբոյի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Այսօր ասպարեզ են մտել մեծերը: Բորիս Շատվերյանը և Վաչիկ Վարդանյանը պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս մնացել պայքարից:
Ոսկե մեդալ ունենալու իրական հնարավորություն ունեն մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը. նրանք եզրափակչում են:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե: