ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Կշիշտոֆ Կրայևսկիին է ներկայացրել սեպտեմբերի 13–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Դեսպանները հանդիպել են այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանության Telegram-յան էջը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։