ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով A Haber հեռուստաալիքը:
«Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ գազի լրացուցիչ մատակարարումների շուրջ։ Գների համաձայնեցման դեպքում մատակարարումները կսկսվեն»,–հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ եթե Թուրքիան դիմի էներգառեսուրսների մատակարարումների ավելացման համար, Ռուսաստանը դա կապահովի: ՌԴ-ից Թուրքիա էներգառեսուրսների մատակարարման մոտավոր ծավալները կազմում են տարեկան մոտ 26 միլիարդ խորանարդ մետր։