Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սուրեն Պապիկյանն այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին

Սուրեն Պապիկյանն այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին
Պաշտպանության նախարարին ներկայացվել է վիրավորների առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Սուրեն Պապիկյանն այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին
Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 135 զոհ ու բազմաթիվ վիրավորներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սուրեն Պապիկյանն այցելել է վիրավորում ստացած զինծառայողներին
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։