Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՌԴ-ն մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարված իրավիճակով. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Սամարղանդում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը հաջողվել է դադարեցնել, սակայն նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Այսօր մեզ բոլորիս շատ է մտահոգում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը, մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք։ Ես երեկ գիշերը խոսել եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ, դուք գիտեք այդ մասին, ես ձեզ տեղեկացրել եմ»,-ասել է Պուտինը Ալիևին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
«Լավ է, որ համակարգված ջանքերով, այնուամենայնիվ, էսկալացիան հաջողվեց դադարեցնել։ Բայց, որքան հասկանում եմ, այն (իրավիճակը- խմբ.), այնուամենայնիվ, լարված է մնում»,-հավելել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։