ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ՀՀ բուհերի ընդունելության 2023-24 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Անկախ ընտրած մասնագիտությունից ու բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական)՝ բոլոր դիմորդները պետք է հանձնեն առնվազն 2 ընդունելության քննություն։
Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում դիմում-հայտում որպեu մրցութային գնահատական նախապեu հայտագրել ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Սա, ըստ որոշման, արվում է բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրման նպատակով։
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:
«Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի քննությունը պարտադիր է բոլոր մասնագիտությունների դեպքում։ Եթե այն չի նախատեսվում որպես մրցութային, ապա ներառված է որպես կամընտրական կամ ոչ մրցութային առարկա։
2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն կունենան ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ։ Առաջին փուլի դիմումների հայտագրումը կիրականացվի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում։ Քննությունները կանցկացվեն հունվարին։ Քննական երկրորդ փուլը կանցկացվի արդեն ուսումնական տարվա ավարտին։
ՀՀ բուհերի ընդունելության 2023-24 ուս. տարվա մասնագիտությունների ու դրանց քննությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ կառավարության պաշտոնական կայքում։