Ինչ է արտացոլված ՇՀԿ–ի գագաթնաժողովի հիմնական փաստաթղթում` Սամարղանդի հռչակագրում

ՇՀԿ–ի հռչակագրում ներկայացված է կազմակերպության զարգացման հեռանկարների վերաբերյալ անդամ պետությունների մոտեցումները, ինչպես նաև դիրքորոշումը միջազգային և տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում հռչակագիր է ընդունվել։
Այն ներկայիս գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթն է։ Դրանում արտացոլվել են ՇՀԿ–ի անդամ պետությունների համախմբված դիրքորոշումները կապված կազմակերպության հետագա զարգացման հարցերի հետ և գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաներ։
Հայաստանը պետք է հստակեցնի, թե ի վերջո ինչ է ուզում ՇՀԿ–ից. քաղաքագետ
Փաստաթղթում նշված են գործնական համագործակցությունը կատարելագործելուն, տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, տրանսպորտային փոխկապակցվածության ուժեղացմանը, ինչպես նաև մշակութային երկխոսությունը խորացնելուն ուղղված համատեղ մոտեցումները։
Մասնավորապես`
ՇՀԿ անդամ երկրները հաստատում են այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների դեմ ուղղված չլինելն ու կարևոր են համարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների ծրագրի իրագործումը։
Նշվում է ահաբեկչությանը հակազդելուն ուղղված համագործակցության ծրագրի իրականացման, ցանկացած զինատեսակից տիեզերքի ազատության պահպանման կարևորությունը, ինչպես նաև կտրականապես դեմ արտահայտվում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ռազմականացմանը։
Փաստաթղթում հորդոր է հնչեցված` կապված քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումը և կիրառումը արգելելու, դրա շուտափույթ ոչնչացման մասին կոնվենցիայի պահպանման առնչությամբ։
Առանձին երկրների կամ պետությունների խմբերի կողմից միակողմանիորեն և ոչինչով չսահմանափակվող հակահրթիռային գլոբալ պաշտպանության համակարգերի կուտակումը բացասական ազդեցություն է ունենում միջազգային անվտանգության և կայունության վրա։ ՇՀԿ անդամ պետություններն անթույլատրելի են համարում այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը։
Խոսվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու կարևորության մասին` որպես առանցքային հարթակ միջազգային առևտրի օրակարգը քննարկելու և բազմակողմանի առևտրային համակարգի կանոններ ընդունելու համար։
ՇՀԿ երկրներն ընդգծում են կազմակերպությունում շուտափույթ ինկլյուզիվ բարեփոխում իրականացնելու անհրաժեշտությունը` շեշտը դնելով դրա զարգացման և ժամանակակից տնտեսական իրողություններին հարմարեցնելու հարցերին, ինչպես նաև մշտադիտարկման, բանակցային և վեճերի լուծման գործառույթների արդյունավետ իրագործման վրա։
Փաստաթղթում նշված է նաև, որ տնտեսական պատժամիջոցների միակողմանի կիրառումը, ՄԱԿ–ի ԱԽ–ի ընդունած պատժամիջոցներից բացի, անհամատեղելի են միջազգային իրավունքի սկզբունքների հետ և բացասական ազդեցություն են թողնում երրորդ երկրների ու միջազգային տնտեսական կապերի վրա։ ՇՀԿ անդամ պետությունները նախատեսում են հետագայում ևս շարունակել ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
Իրանը ՇՀԿ անդամ դառնալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: