ՀՀ առողջապահության նախարարն այցելել է վիրավորված քաղաքացիներին ու զինվորականներին

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է վիրավորված քաղաքացիներին ու զինվորականներին
Այցի ընթացքում հստակեցվել են բուժկենտրոնների կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Նախարարը ծանոթացել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների ու զինվորականների առողջական վիճակին ու նրանց բուժման կազմակերպման գործընթացին:
Այցի ընթացքում հստակեցվել են բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը:
Սոթքում տարհանման պահին 3 մարդ է վիրավորվել, 1–ի վիճակը ծանր է. համայնքապետ
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է վիրավորված քաղաքացիներին ու զինվորականներին
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։