ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Աշիկ Անդրյանն (58 կգ) ու Գոռ Հարությունյանը (88 կգ) ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ՀՍՖ-ից Վարդան Օնանյանը։
Տեղեկացնենք, որ երեկ՝ մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները: Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:
Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Մասնակցում է 24 պետություն։
Առաջին անգամ նման առաջնություն կազմակերպվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: