Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սահմանի մասին վերջին տեղեկությունը հաղորդել էր այսօր ժամը 9-ի դրությամբ. նշվում էր, որ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
«Մա՛մ, հելի՛, թուրքերն եկան...». Սոթքի բնակիչը պատմում է սեպտեմբերի 13–ի գիշերվա մասին
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։