ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Անցած գիշերը, ժամը 02:00–ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ է նետել Երևանում` կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը` նշելով, որ դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերվել են 1 ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 չճայթած ինքնաշեն պայթուցիկ` փաթաթված կանաչ կպչուն ժապավենով:
Կայքի նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: