Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԱԻ նախարարն այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենք

ԱԻ նախարարն այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենք
Փաբուխչյանը տեղում է ծանոթացել իրավիճակին։ Հանդիպել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Ազգային ժողովի պատգամավորի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ, եղել հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ԱԻ նախարարն այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենք
Նշենք, որ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները:
Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Министр по чрезвычайным ситуациям Армен Памбухчян посетил пожарную часть Джермука, пострадавшую от обстрела (16 сентября 2022). Джермук
Գերատեսչության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ մարտական հերթապահություն իրականացնող փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի խմբերի տեղակայման վայրեր:
ԱԻ նախարարն այցելել է հրետակոծությունից վնասված Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի շենք
Փամբուխչյանը Ջերմուկում հանդիպել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։