ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Wizz Air ավիաընկերությունը 2023 թվականի հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Հիշեցնենք, որ հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019 թվականին։ Առաջին չվերթներն իրականացվել են դեպի Վիեննա և Վիլնյուս։