Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Վրաստանի նախագահը դատապարտել է էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերն է հանձնել Սալոմե Զուրաբիշվիլիին
Վրաստանի ղեկավարը կարծում է, որ Կովկասում միայն խաղաղությունն է ճանապարհը դեպի ավելի ուժեղ, ավելի զարգացած և անկախ տարածաշրջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանինախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է սրումը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Խաղաղությունն է ճանապարհը դեպի ավելի ուժեղ, ավելի զարգացած և անկախ տարածաշրջան, որը ապագայում օգուտ կբերի մեր ժողովուրդներին»,- գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախօրեին Զուրաբիշվիլիին հանդիպել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Հավատարմագրերը հանձնելիս Սմբատյանը Վրաստանի նախագահին պատմել է Բաքվի ռազմական ագրեսիայի մասին, մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության շուրջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: