Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

2 երկրների պաշտպանական գերատեսչություններիղեկավարները քննարկել են նաև իրավիճակը ԼՂ այն տարածքներում, որտեղ ՌԴ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Հավելենք, որ նախորդ անգամ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները խոսել էին սեպտեմբերի 13-ին, Պապիկյանը ռուս գործընկերոջն էր ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել։