ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը մինչև 18 տարեկան տարիքային խմբում վաղաժամ աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել։
Նախավերջին տուրում, որը խաղացել են այսօր, Մարիամը 10-րդ հաղթանակն է տարել և, հավաքելով 10–ից 10 միավոր, ապահովել մրցաշարում առաջին տեղը։
Մկրտչյանն իր մրցակիցներից առաջ է 2.5 միավորով, իսկ մինչ վաղվա առաջնությունը մեկ տուր է մնում։
Մինչև 14, 16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների համար շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։
Մրցումն անցկացվում է 11 տուրով` համաձայն շվեյցարական համակարգի։