Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ջերմուկում այսօր հանգիստ է. փոխքաղաքապետ

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ Ջերմուկը հրետակոծվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերից մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
«Երեկոյան ժամը 21։00-ից կրակոցներ չեն հնչել, քաղաքում հանգիստ է»,– ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, թե Ջերմուկը հրետակոծվել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հերքել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«13։55-ի դրությամբ Ջերմուկի ուղղությամբ որևէ հրետակոծություն կամ կրակոց չի վերսկսվել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: