ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհն ինքնամարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հայտնել էինք, որ Ջերմուկի անտառներում սեպտեմբերի 13-ին հրդեհներ էին բռնկվել, որոնք, ենթադրաբար, հակառակորդի ռմբակոծության հետևանք են։
«Հրդեհի չորս օջախներից երկուսն ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին և հրշեջներն այնտեղ մոտենալ չէին կարող. առավոտվա տվյալներով` դրանք ինքնամարվել են»,–ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ հրդեհի մյուս 2 օջախները հրշեջներին հաջողվել էր մարել, քանի որ դրանք հակառակորդի կողմից չէեն դիտարկվում։