Իրանը ՇՀԿ անդամ դառնալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել

ՇՀԿ խորհրդանիշներով դրոշակ և պլանշետ
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Իրանը հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) ստանձնած պարտավորությունների մասին, ինչը այդ երկրի համար ճանապարհ է բացում կազմակերպության անդամակցության համար, ուրբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Սամարղանդում այսօր մեկնարկել են ՇՀԿ երկօրյա գագաթնաժողովի միջոցառումները։
«Այսօր հուշագիր է ստորագրվել ՇՀԿ-ում Իրանի պարտավորությունների մասին։ Դա երկրիի համար ճանապարհ է բացում ՇՀԿ-ին լիիրավ անդամակցելու համար»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը գագաթնաժողովի շրջանակներում։
Նրա տվյալներով` փաստաթուղթը ստորագրել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը:
2021թ. սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում սկսվել է Իրանը կազմակերպություն ընդունելու ընթացակարգը:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
ՇՀԿ-ի պաշտպանության նախարարներն Ուզբեկստանում վճռում են համաշխարհային կարգի ապագան
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: