ՀՀ Սահմանադրական դատարանը երկու նոր դատավոր ունի

Ընդդիմադիրները չեն մասնակցել ՍԴ դատավորների քվեարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՍԴ դատավորներ ընտրեց Հովակիմ Հովակիմյանին և Սեդա Սաֆարյանին։ Տեղեկությունը հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանն ընտրվել են 65 կողմ ձայնով, 0 անվավեր ձայներով։
Նշենք, որ ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում կփոխարինի Արևիկ Պետրոսյանին։ Սաֆարյանի թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը։
Մահապատիժ կիրառե՞լ, թե՞ ԵԽ կազմում մնալ. ըստ սահմանադրագետների` պետք է ընտրություն կատարել
Ինչ վերաբերում է Հովակիմ Հովակիմյանին, ապա նրա թեկնածությունն էլ ՀՀ նախագահն էր առաջադրել։ Հովակիմյանը կփոխարինի Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին: