Երկար ասելիքի հարկ չկա, Աստված պահապան Հայաստանին և Արցախին. Դավթյանը հրաժեշտ է տվել

Արթուր Դավթյան. Արխիվային լուսանկար
Արթուր Դավթյանն Աննա Վարդապետյանին մաղթել է արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի խոսք է ասել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Նշենք, որ այսօր ավարտվում է Դավթյանի պաշտոնավարման ժամկետը. Աննա Վարդապետյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
«Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում: Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերնեիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար։ Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,–ասել է Դավթյանը։
«Արթուր Դավթյանը պետք է քուն չունենա». զոհվածների հարազատները կգիշերեն դատախազության առջև
Նա նոր գլխավոր դատախազին մաղթել է արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին:
Հիշեցնենք, որ Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 15-ին։