Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Եվրամիության դրոշները Բրյուսելում
Եվրամիությունը կոչ է արել երկու կողմերին շարունակել իրականացնել հրադադարի համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ձեռքբերումը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին։ Սա նշված է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։
«Մեզ հուսադրում են հաղորդագրությունները, որոնք վկայում են այն մասին, որ համաձայնագիրը մինչ օրս պահպանվում է։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել դրա իրականացումը, համակարգել մարդասիրական գործունեությունը, այդ թվում՝ զինվորների մարմինների փոխանցումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: