ԱՊՀ երկրների ԶԼՄ-ները 2023 թվականին ռուսաց լեզվին աջակցելու արշավ են ծավալելու

2023 թվականին ռուսաց լեզվի տարի անցկացնելու միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկվել է փետրվարի 17-ին Մինսկում ԱՊՀ-ի կենտրոնակայանում կայացած փորձագիտական խմբի նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների հեռուստառադիոկազմակերպությունները 2023 թվականին լայն տեղեկատվական աջակցություն կծավալեն այն միջոցառումներին, որոնք ռուսաց լեզվի տարվա շրջանակում 2023 թվականին ծրագրված են համագործակցությունում: Տեղեկությունը հայտնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։
«ԱՊՀ երկրների հեռուստառադիոկազմակերպությունները պատրաստվում են լայն տեղեկատվական աջակցություն ծավալել 2023 թվականին ԱՊՀ-ում ռուսերենի (որպես ազգամիջյան շփման լեզվի) ու «Կոմրատը՝ Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջազգային նախագծի շրջանակում ծրագրված միջոցառումների նկատմամբ: Այս մասին խոսվել է պետությունների պետական ու հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի նիստում», - հաղորդում է համագործակցության գործկոմի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, ինչպես նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Պետք է բարելավել ռուսերենի ուսուցումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջը
2023 թվականին ռուսաց լեզվի (որպես ազգամիջյան շփման լեզվի) տարվա անցկացման միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկվել է փետրվարի 17-ին Մինսկում ԱՊՀ-ի կենտրոնակայանում կայացած փորձագիտական խմբի նիստում: