Աննա Վարդապետյանը երդում տվեց. նա ՀՀ առաջին կին գլխավոր դատախազն է

Աննա Վարդապետյանը երդվեց
Վարդապետյանը նոր պաշտոնում ԱԺ–ի կողմից ընտրվել է հունիսի 29-ին միաձայն` 70 «կողմ» ձայնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ–ի նիստում պաշտոնը ստանձնելու երդում է տվել։
Նշենք, որ Վարդապետյանը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։
Այս պահին աշխատում է. դատախազությունը` ՀՀ զինդատախազի պաշտոնանկության լուրերի մասին
Վարդապետյանը նոր պաշտոնում ԱԺ–ի կողմից ընտրվել է ս.թ. հունիսի 29-ին միաձայն` 70 «կողմ» ձայնով։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։ Օրենքով նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։