ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն այս շաբաթ Հայաստան կգա

Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթ կգա Հայաստան և կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico-ին։

«Խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթա վերջին կմեկնի Հայաստան։ Սպասվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների», - գրում է թերթը։

Նշվում է, որ Փելոսին Հայաստան կուղևորվի կոնգրեսական Ջեքի Սփեյերի հետ։
Նշենք, որ Նենսի Փելոսին զբաղեցրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցրել է 2007-2011, ապա 2019-2020 թթ.։ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում նա վերընտրվել է 2021–ի հունվարի 3-ին։