Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ղեկավարությունն ուժով է փորձում հասնել իր նպատակներին. Սիմոնյանը` Բելսկիին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն
Սիմոնյանը նշել է, թե կոչ է անում դաշնակիցներին առավելագույնս հստակ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին։ ՀՀ ԱԺ-ում Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն
«Ադրբեջանն անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը` ներկայացնելով տիրող իրավիճակը:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն
ԱԺ նախագահը հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին։
Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի: