Վթար Կոտայքի մարզում. տուժածներին տեղափոխել են երևանյան տարբեր հիվանդանոցներ

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում բախվել են Opel Astra և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթար Սյունիքում. 5 տուժածներից 4-ը պատանիներ են
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: