ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհից դեռ երկու օջախ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հայտնել էինք, որ Ջերմուկի անտառներում երեկ հրդեհներ են բռնկվել, որոնք, ենթադրաբար, հակառակորդի ռմբակոծության հետևանք են։
«Երեկ կար հրդեհի չորս օջախ. դրանից երկուսն այն տարածքում են, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չենք կարող իրականացնել»,- նշեց Կոստանյանը։
Իսկ հրդեհի մյուս 2 օջախները երեկ հրշեջներին հաջողվել է մարել, քանի որ դրանք հակառակորդի կողմից չեն դիտարկվում։