Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է հրդեհվել

Սոթքի հրետակոծությունը սեպտեմբերի 13-ին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 14-ին, ժամը 08։04-ին Գեղաքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։
Հիշեցնենք, որ ադրբեջանական հերտակոծությունից սեպտեմբերի 13-ին հրդեհներ էին բռնկվել նաև Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում ու զորամասի մոտ։