Սյունիքի Նորավան գյուղի սահմանային հատվածում զինծառայողի դի է հայտնաբերվել

Հրդեհն արդեն մարվել է: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի Նորավան գյուղի սահմանային դիտարկվող հատվածում հրշեջ-փրկարարները զինծառայողի դի են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում»,–հայտնում են գերատեսչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։
Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: