Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՌԴ ԱԳՆ–ի դեսպանը Բաքու և Երևան կայցելի հաշտության պայմանագրի վրա աշխատելու համար

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Իգոր Խովաևը հաշտության համաձայնագրի թեմայով խորհրդակցությունների համար կանոնավոր կերպով Բաքու և Երևան է այցելում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ հանձնարարությունների գծով ՌԴ ԱԳՆ դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին հերթական անգամ Բաքու և Երևան կայցելի` շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հաշտության պայմանագրի նախապատրաստման թեման հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցման մեր ջանքերում կարևոր տեղ է զբաղեցնում։ Ռուսական համապատասխան օգնության պահանջվածությունը հաստատել են և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Բնականաբար, մեզ համար սա ինքնագովազդի հարց չէ, այլ մեծ պատասխանատվություն»,– հայտարարել է նա։
Գոնչարը հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ հաղորդելու համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեսպան Խովաևի վրա է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթը։
«Խովաևը կանոնավոր կերպով Բաքու և Երևան է այցելում հաշտության պայմանագրի թեմայով խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում շփման եզրեր գտնելու համար, որպեսզի թեթևացնի նրանց համար համաձայնագրի նախագիծը։ Նրա հերթական այցերը տարածաշրջան անցկացվում են այս ամիս»,– նշել է Գոնչարը։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել էր, որ հաշտության պայմանագրի ստորագրումը Բաքվի հետ խաղաղության օրակարգի և ճանապարհային քարտեզի կուլմինացիան է։
Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին
Հայաստանն ընդունելի է համարում հարաբերությունների կարգավորման հարցում 5 կետից բաղկացած` Ադրբեջանի առաջարկած փաստաթուղթը։ Սակայն Երևանի համար սկզբունքային է Արցախի տարածքում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները։