«Քաղաքացիական պայմանագիրը» հետաձգել է կուսակցության համագումարը

Արխիվային լուսանկար
Իշխող կուսակցության համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել հետաձգել առաջիկա կիրակի օրը նախանշված համագումարը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Նրա խոսքով, որոշումը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակով` կապված սեպտեմբերի 12-13–ի գիշերվանից ՀՀ սահմաններին Ադրբեջանի սկսած ագրեսիվ ռազմական գործողությունների հետ։
Նշենք, որ իշխող կուսակցության համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին. նախատեսվում էր կուսակցության նոր ղեկավար մարմնի` վարչության ընտրություն։